«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը վերջնականապես ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին:
25-ամյա Սթարիջը, ով Պրեմիեր Լիգայի նախորդ մցաշրջանում դարձավ 21 գոլի հեղինակ, բացակայում է օգոստոսի 31-ից: Անգլիացու վերադարձը մի քանի անգամ հետաձգվեց, սակայն այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է և կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղին, որը կկայնա նոյեմբերի 23-ին:
-Մարզումը հիանալի էր: Ուրախ եմ վերադարձի համար: Շնորհակալ եմ Հիսուս,- թվիթերյան իր էջում գրել է Սթարիջը:
P.s training was class. Happy to be back. Thank you Jesus.
— Daniel Sturridge (@D_Sturridge) November 12, 2014