«Քարդիֆի» պաշտպան Սթիվ Կոլկերը և «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը բաց են թողել Անգլիայի հավաքականի այսօրվա մարզումը:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում «երեք առյուծներն» «Ուեմբլիում» կընդունեն Մոլդովայի հավաքականին: Այս խաղին չեն մասնակցի Գլեն Ջոնսոնը, Ֆիլ Ջոնսը և, ամենայն հավանականությամբ, Ուեյն Ռունին:
Ինչ վերաբերվում է Կոլկերին, ապա նա հրավիրվել էր հավաքական մյուս ֆուտբոլիստների բացը լրացնելու համար, սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, նրան դեռևս անհանգստացնում է «Էվերթոնի» դեմ խաղում ստացած վնասվածքը:
Այսօր չի կարողացել մարզվել նաև Սթարիջը, ով գերազանց է մեկնարկել նոր մրցաշրջանում: Դանիելը որոշ մկանային խնդիրներ ունի: