«Ասթոն Վիլան» հայտարարել է գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի պաշտոնանկության մասին։
«Վիլան» այս հայտարարությունն արեց անմիջապես այն բանից հետո, երբ Ջերարդի թիմը հինգշաբթի երեկոյան 3:0 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»:
Այս պարտությունը «առյուծների» համար 6-րդն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում: Բիրմինգհեմյան թիմն այս պահին միայն գոլերի տարբերությամբ է դուրս մնում վտանգավոր գոտուց։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սթիվենին իր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար և մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում»,- ասվում է «Վիլայի» հայտարարության մեջ։
Ջերարդը գլխավորում է «Վիլան» 2021 թվականի նոյեմբերից, երբ հեռացավ «Ռեյնջերսից» Բիրմինգհեմյան թիմն գլխավորելու համար:
«Վիլայի» ղեկին իր 40 հանդիպումներում Սթիվենն ընդամենը 13 հաղթանակ է տարել՝ նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցնելով 14-րդ տեղը: