«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսից և նրա կատարած աշխատանքից:
Ռոջերսի առաջին մրցաշրջանը «Լիվերպուլի» ղեկին միանշանակ չդասավորվեց. «կարմիրները» մրցաշարային աղյուսակում կրկին «Էվերթոնից» ներքև հայտնվեցին` ավարտելով մրցաշրջանը 7-րդ տեղում:
Մյուս կողմից, անհնար է չնկատել «Լիվերպուլի» առաջընթացը մրցաշրջանի ավարտին: Ջերարդը գոհ է նրանով, ինչ անում է Ռոջերսը, և հետագա առաջխաղացման հույս ունի:
-Ես կարծում եմ, որ մարզիչը լավ է կատարում իր աշխատանքը. նա չափազանց բարդ գործով է զբաղվում իր երիտասարդ տարիքում: Ըստ իս, նրա հետ թիմը և ակումբն առաջ կշարժվեն և լավ առաջընթաց կունենան:
Եթե նա ղեկավարների կողմից աջակցություն ստանա, իսկ այն թիմը, որը կա, ավելին անի, վստահ եմ, որ մենք կկարողանանք մեր երկրպագուներին ուրախացնել,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում ասել է Ջերարդը: