«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն ուսի վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի նոր մրցաշրջանի մեկնարկը:
2012/2013թթ. մրցաշրջանի ավարտից որոշ ժամանակ առաջ Սթիվենի ուսը վիրահատեցին այն հույսով, որ մինչ նոր մրցաշրջանին նախապատրաստվելը կապաքինվի: Սկզբում սպասվում էր, որ Ջերարդն ընդամենը 7 շաբաթ բաց կթողնի, սակայն, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հիմա բժիշկների մոտ լուրջ մտահոգություն է առաջացել. ամենայն հավանականությամբ 32-ամյա պաշտպանի վերականգնումը կտևի մինչև աշուն:
Այսպիսով, Ջերարդը ոչ միայն վտանգում է բաց թողնել մրցաշրջանի սկիզբը, այլև 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում Անգլիայի հավաքականի խաղերը` Մոլդովայի և Ուկրաինայի հավաքականների դեմ:
Նաև հաղորդում են, որ հարձակվող Դանիել Սթարիջը ևս կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը, ով վերջերս Իռլանդիայի հավաքականի դեմ կայացած խաղում վնասել է կոճը: Այժմ ֆուտբոլիստը տեղաշարժվում է պահպանիչ կոշիկով, իսկ վիրահատության հարցը դեռ պարզ չէ: