«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը գնահատել է «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի կարևորությունը: Երեկ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «մերսիսայդցիները» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեցին «Տոտտենհեմին»:
-Շատ կարևոր հաղթանակ էր: Կարծում եմ, որ նախորդ խաղերում մեր բախտն ուղղակի չէր բերում՝ հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում: Այս վիճակը բավականին երկար տևեց: Այնպես որ այժմ թեթևություն ենք զգում: Ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել Անգլիայի թոփ ակումբներից մեկին:
Եթե գնահատենք իրավիճակն այսօր, ապա «Լիվերպուլն» ու «Տոտտենհեմը» Պրեմիեր Լիգայի երկու լավագույն ակումբներն են: Պետք է արժանին մատուցել մրցակցին: Նրանք հիանալի թիմ ունեն:
Չպետք է կանգ առնենք: Թիմը պետք է նման խաղ ցույց տա նաև մնացած հանդիպումների ժամանակ: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել բարձր հորիզոնականներում,- հայտնել է Ջերարդը: