«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն առաջընթաց է նկատում կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգի գործողություններում: «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ջերարդն իր կարծիքն է հայտնել թիմակցի խաղի մասին:
-Կարծում եմ՝ Դաունինգի խփած գոլը փոխեց խաղի ելքը: Նա օգնեց թիմին առաջ գնալ և հաղթել խաղը:
Այժմ Ստյուարտը լրիվ ուրիշ խաղացող է դարձել: Մենք նորից տեսնում ենք նախկին Ստյուարտ Դաունինգին:
Ինձ ամենաշատը տպավորում է այն աշխատանքը, որ նա կատարում է առանց գնդակի: Նա հիանալի սահանկումներ է կատարում, օգնում Գլեն Ջոնսոնին:
Նրա անձնական վիճակագրությունը խաղից խաղ բարելավվում է, և սա միայն ընդգծում է առաջընթացը: Այժմ նա ուրիշ խաղացող է և եթե շարունակի նույն ոգով, ապա կապացուցի, որ ակումբն իզուր չի նրա վրա այդքան գումար ծախսել: Նրա կայուն խաղը կապահովի մշտական տեղ հիմնական կազմում,- հայտնել է Ջերարդը: