«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկանաբանել է ազգային հավաքականում իր 100-րդ խաղը և նշել, որ Զլատան Իբրահիմովիչի չորրորդ գոլը լավագույնն էր իր տեսածներից:
Ստոկհոլմում կայացած խաղը Ջերարդի համար հոբելյանական էր: Ֆուտբոլիստը փոխարինվեց 74-րդ րոպեին և չկարողացավ օգնել իր թիմին խուսափել պարտությունից՝ 4:2:
-Ես շատ գոհ եմ տղաների խաղից: Կարծում եմ մենք վերահսկում էինք խաղը և դժվար է պատկերացնել, որ պարտություն կրեցինք:
Իբրահիմովիչը բարձրակարգ խաղացող է: Նրա չորրերդ գնդակը իմ տեսած ամենագեղեցիկ գոլն է:
Կարծում եմ երկրորդ ամենագեղեցիկը Ուեյն Ռունիի խփած գոլն է: Սակայն հետադարձ խփած գնդակ 23 մետրից, այն էլ երբ գնդակը երկու մետր բարձրության վրա, դա ուղակի ֆանտաստիկ է: Շատ քչերն են դա կարող:
Զլատանը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Ես շնորհավորեցի նրան այս գոլի համար: Նրա խաղը ինձ շատ է դուր գալիս,- ասել է Ջերարդը:
Նշենք նաև, որ Իբրահիմովիչը միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է մեկ խաղում Անգլիայի դարպասը չորս գնդակ ուղարկել: Daily Mirror