Շեյն Լոնգը «Լիվերպուլ» չի տեղափոխվելու: Այս մասին հայտնում է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ «Լիվերպուլը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Լոնգին: «Կարմիրները» կարծես թե պատրաստ են իռլանդացու համար վճարել 12 մլն ֆունտ: Մինչդեռ «Վեստ Բրոմվիչում» ոչինչ չգիտեն «մերսիսայդցիների»` իրենց հարձակվողի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ Բրենդան Ռոջերսը նույնիսկ չի էլ փորձի ձեռք բերել Լոնգին:
-«Լիվերպուլին» հարձակվող է անհրաժեշտ, իսկ Լոնգը հրաշալի խաղ է ցուցադրում: Լրագրողները, համատեղելով այս երկու փաստերը, նորություն են սարքել դրանից: Շեյնը չի վաճառվում, և ես շատ կզարմանամ, եթե Ռոջերսը փորձի ձեռք բերել նրան,- հայտնել է Քլարկը Express and Star պարբերականին: