«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը կարծում է, որ ամռանը ճիշտ որոշում է կայացրել՝ տեղափոխվելով ոչ թե «Լիվերպուլ», այլ «Տոտտենհեմ»:
Սիգուրդսոնը նախորդ մրցաշրջանում հաջող հանդես գալով «Սուոնսի Սիթիում»՝ անակնկալ մերժեց Բրենդան Ռոջերսին, ով խորհուրդ էր տալիս իր հետ տեղափոխվել «Լիվերպուլ»: 23-ամյա ֆուտբոլիստը նախընտրեց տեղափոխվել «Տոտտենհեմ» և չի զղջում իր որոշման համար:
-Դժվար էր մերժել «Լիվերպուլին», քանի որ ես լավ գիտեի Ռոջերսին: Դժվար էր հենց Ռոջերսի, այլ ոչ թե «Լիվերպուլի» հարուստ պատմության համար:
Երբ ես առաջարկ ստացա «Տոտտենհեմից», ես գիտեի թե ինչպես են նրանք հանդես եկել նախորդ 2 մրցաշրջաններում: Անցած մրցաշրջանը նրանք ավարտեցին լավագույն քառյակում, սակայն հայտնի պատճառով չմասնակցեցին Չեմպիոնների Լիգային: Այսօր դուք կարող եք տեսնել, որ սա ֆանտաստիկ ֆուտբոլիստներով համալրված հիանալի ակումբ է:
Ես ուրախ եմ, որ ճիշտ որոշում կայացրեցի: Հուսով եմ՝ հաջորդ տարի հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում,- ասել է Սիգուրդսոնը: talkSPORT