«Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալլիանին հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» իր հարձակվող Մարիո Բալոտելիի համար իտալական ակումբից պահանջել է 37 մլն եվրո (31 մլն ֆունտ):
Մարիոյի հանդեպ «Միլանի» ունեցած հետաքրքրությունների մասին լուրերը հայտնվեցին մեկ ամիս առաջ, սակայն ամեն անգամ ակումբի ներկայացուցիչը կամ ֆուտբոլիստի գործակալը հերքում էին այդ լուրերը:
Այժմ հայտնի է, որ Մարիոյի տեղափոխության համար երկու ակումբների միջև բանակցություններ են սկսել:
-Ուրբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» պահանջեց 37 մլն եվրո: Այդ գումարը նշանակում է, որ Մարիոն կմնա «Սիթիում»: Տեսնենք հետագայում ինչ կստացվի,- ասել է Գալլիանին: ESPN