«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է աջ պաշտպան Ռիկո Լյուիսի աշխատավարձը հնգապատկելու հարցը։
18 ամյա Լյուիսն այս մրցաշրջանում ներխուժել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ՝ մինչ այժմ 15 հանդիպում անցկացնելով:
Ներառյալ Ռիկոյի արագ զարգացումը, ով ութ տարեկանից «քաղաքայինների» համակարգում է, Գվարդիոլային թույլ տվեց հունվարին Ժոան Կանսելային բաց թողնել «Բավարիա»:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Սիթին» այժմ ցանկանում է Լյուիսին պարգևատրել նոր պայմանագրով, որը կբարձրացնի Ռիկոյի աշխատավարձը ներկայիս 5000 ֆունտից մինչև շաբաթական 25000 ֆունտ, հայտնում է Daily Star-ը: