«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է իր բազմամիլիոնանոց նախագծի մասին, որը վերաբերվում է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտի տարողունակությունը մինչև 60 հզր հանդիսականի հասցնելուն:
Վերջին տարիներին մեծ ներդրումներ կատարելով ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա՝ հիմա «քաղաքայինները» մտածում են շահույթը մեծացնելու մասին: Այդ նպատակով «Սիթին» որոշել է մարզադաշտն ընդլայնել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, վերակառուցումը թույլ կտա մեծացնել «Սիթի օֆ Մանչեսթերի» տարողունակությունը` ներկայիս 48 հզր-ից հասցնել 60 հզր-ի: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի տոմսերի գների վրա, նրանց գինն, ընդհակառակը, կնվազի:
Ակումբում խոստանում են, որ կներկայացնեն նախագիծը մինչև այս տարվա ավարտը, որպեսզի հաջորդ տարի ապրիլից սկսվեն աշխատանքները: Վերակառուցումը, ինչպես հավաստիացնում է «Սիթիի» ղեկավարությունը, պետք է ավարտվի 2015թ-ի սկզբին: