• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» կպայքարի Ուոլկերին պահելու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իր ակումբը կպայքարի պաշտպան Քայլ Ուոլկերին պահելու համար:

Ինչպես գիտեք, Ուոլկերը «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելի համար կարևոր տրանսֆերային թիրախ է համարվում, և Մյունխենում պատրաստ են 33 ամյա անգլիացուն միանգամից երեք տարվա պայմանագիր առաջարկել։

Չորեքշաբթի «Սիթին» նախամրցաշրջանային հանդիպում է անցկացնում Մյունխենի «Բավարիայի» հետ, և Գվարդիոլան Տոկիոյում կայանալիք խաղից առաջ խոսել է Ուոլկերի իրավիճակի մասին։

«Քայլն աներևակայելի կարևոր խաղացող է մեզ համար: Նա առանձնահատուկ որակներ ունի, որն այնքան դժվար է գտնել շատ խաղացողների մեջ: Չգիտեմ, թե ինչ կլինի: Երկու ակումբներն էլ կապի մեջ են: Մենք կպայքարենք նրան պահելու համար, քանի որ վստահ եմ, որ «Բավարիան» նույնպես մինչև վերջ կպայքարի: Չգիտեմ, թե ինչպես այդ ամենինչը կավարտվի»։

«Նա կխաղա՞: Այո, իհարկե, նա դեռ մեր խաղացողն է։ Մենք պետք է «Բավարիայի» դեմ խաղանք մեր լավագույն խաղացողներով, և հուսով ենք, որ նա մեզ հետ կմնա ամբողջ մրցաշրջանում: Ինչո՞ւ նա չպետք է խաղա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։