Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բարսելոնային»:
«Էթիհադում» թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «քաղաքայինների» պարտությամբ (1:2): Այս անգամ կրկին ուժեղ գտնվեց «կատալոնական» ակումբը, որը Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունից դուրս թողեց Անգլիան ներկայացնող վերջին ակումբին:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:
Գոլ. Ռակիտիչ՝ 31ր: