«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր ակումբը չի ավարտել աշխատանքներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս ամառ «Սիթին» տրանսֆերային շուկայում Պրեմիեր Լիգայի ամենաակտիվ մասնակիցն է, որը նորեկներին ձեռք բերելու համար արդեն ծախսել է 100 մլն ֆունտ: «Քաղաքայիններին» հաջողվեց ձեռք բերել Ֆերնանդինյոյին, Խեսուս Նավասին, Ալվարո Նեգրեդոյին և Ստեֆան Յովետիչին:
Լուրերի համաձայն, «Սիթին» նաև մտադիր է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Պեպեին: Պելեգրինին այս տեղեկությունը չմեկնաբանեց, բայց խոստովանեց, որ տրանսֆերային շուկայում իր ակումբի ակտիվությունը շարունակվում է:
-Ակումբը մեծ գումարներ է ծախսել Նեգրեդոյին և Ստեֆանին ձեռք բերելու համար: Բայց պետք է հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում այստեղ էին Բալոտելլին և Տևեսը, այդ պատճառով էլ մենք ստիպված էինք այս երկու բարձրակարգ ֆուտբոլիստներին փոխարինել իրենց մակարդակի ֆուտբոլիստներով:
Մեզ մի քանի օրեր են մնացել, որպեսզի թիմի համալրումն ավարտին հասցնենք: Այն դեռևս իր վերջնական տեսքը չունի, բայց մոտ է դրան,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: