«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին այս մրցաշրջանի ավարտից հետո կվաճառվի: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ըստ կայքի՝ «քաղաքայինները» պատրաստ են վաճառել 25-ամյա ֆրանսիացուն 18 մլն ֆունտով: Անձամբ Նասրին նախընտրում է շարունակել կարիերան լոնդոնյան ակումբներից մեկում:
Ավելի վաղ հայտնում էին, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»:
Հիշեցնենք, որ Նասրին «Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին «Արսենալից» 25 մլն եվրոյով:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղերում ֆրանսիացին մեկ գնդակ է խփել և 3 գոլային փոխանցում կատարել: