Թրենթ Ալեքսանդր-Առնոլդի գոլը թույլ տվեց «Լիվերպուլին» խուսափել պարտությունից «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում՝ 1:1:
«Սիթիի» մեկնարկային կազմում՝ ի տարբերություն «Չելսիի» դեմ կայացած ոչ-ոքիի, տեղի էր ունեցել ընդամենը մեկ փոփոխություն։ Հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտում այս անգամ հայտնվել էր Նաթան Ակեն, այլ ոչ թե Յոշկո Գվարդիոլը։
Ալեքսիս Մաքալիստերը և Կյորտիս Ջոնսը վերադարձան «Լիվերպուլի» մեկնարկային կազմ և այնտեղ փոխարինեցին Վատարու Էնդոյին և Կոդի Գակպոյին:
«Մանչեսթեր Սիթի» 1 – 1 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Հոլանդ ֊ Ալեքսանդր-Առնոլդ
Դեղին՝ Սիլվա – Նունիես, Մատիպ, Էնդո