Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիյին՝ հավատալով, որ իտալացի մասնագետը թիմին դուրս կբերի ճգնաժամից:
Այս շաբաթ «Սիթի»-ն ձախողեց տնային խաղը «Այաքս»-ի հետ՝ 2:2, և գործնականում կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները:
Այս անհաջողությունը մեծացրեց ճնշումը Մանչինիյի վրա, ում թիմը մրցաշրջանում ցուցադրում է չեմպրիոնությունից հեռու ֆուտբոլ:
Սական «Սիթի»-ի նախագահ Ֆերրան Սորիանոն և գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարակը հայտնել են Մանչինիյին, որ նա անհանգստանալու պատճառ չունի և որ ակումբի ղեկավարները Մանչինիյին համարում են այն մարդը, ով թիմին կտանի դեպի հաղթանակներ:
-Մարդիկ ոչնչից մեծ աղմուկ են ստեղծում: Մանչինին անում է այնպես, որ պահի հաղթելու ցանկությունը, նա կենտրոնացած է հաղթանակի վրա,- ասել է իտալացու օգնական Դեվիդ Պլատտը: