Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտտենհեմ» խաղում թույլ տված սխալից հետո մրցավար Սայմոն Հուպերը չի որակազրկվել։
Նախօրեին «Սիթին» ու «Տոտտենհեմը» ոչ-ոքի խաղացին 3:3 հաշվով, իսկ Էթիհադում կայացած հանդիպման ամենավերջում Հուպերը սուլիչով խափանեց Ջեկ Գրիլիշի վտանգավոր առաջխաղացումը, թեև գրոհի սկզբում թույլ տվեց «քաղաքայիններին» շարունակել խաղը չարձանագրելով Էրլինգ Հոլանդի նկատմամբ խաղի կանոնների խաղտումը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Հուպերն ու մրցավարական կոմիտեն խոստովանում են, որ այս դրվագում եղել է «մարդկային սխալ»:
Այս մրցաշրջանի սկզբին Հուպերը որակազրկվեց այն բանից հետո, երբ հրաժարվեց 11 մետրանոց նշանակել ի օգուտ «գայլերի» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
Այս անգամ մրցավարական կոմիտեն չի որակազրկել Հուպերին, ով կսպասարկի ԱՊԼ-ի «Շեֆիլդ Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը չորեքշաբթի երեկոյան։