«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սքոթ Սինկլերն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել:
Սքոթն ընդամենը մեկ տարի առաջ ժամանեց «Սիթի օֆ Մանչեսթեր», որտեղ չկարողացավ իրեն դրսևորել: Մայիսին Սինկլերն ուսի հատվածում վիրահարվել է: Այժմ նա շարք է վերադարձել և մտադիր է իր ապագայի հարցը լուծել:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, 24-ամյա անգլիացուն ցանկանում են վարձակալել «Վեստ Բրոմվիչը», «Էվերթոնը» և «Նյուքասլը»: Սքոթն իր հերթին «Սիթիում» չի տեսնում իր ապագան և ցանկանում է հեռանալ:
Հավելենք, որ Սինկլերի պայմանագիրը «Սիթիի» հետ, համաձայն որի նա շաբաթական 50 հզր ֆունտ է ստանում, դեռևս երեք տարի ուժի մեջ է: Անցած մրցաշրջանում Սքոթն ընդամենը երեք անգամ է հայտնվել «քաղաքայինների» մեկնարկային կազմում: