«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կմնա ակումբում, նույնիսկ եթե Չեմպիոնների Լիգայի ուղեգիր թիմը չնվաճի:
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրից հետո «Լիվերպուլը» զիջում է 4-րդ տեղում գտնվող «Տոտտենհեմին» 7 միավորով: Ակնհայտ է, որ եվրոպական գլխավոր ակումբային առաջնությանը հայտնվելու համար «մերսիսայդցիներին» անհրաժեշտ է ոչ միայն իրենց հաղթանակների շարանը, այլև մրցակիցների ձախողումները:
Ըստ մասնագետների՝ միայն Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը կպահի Սուարեսին թիմում, որն արդեն 22 գոլ է խփել բոլոր առաջնություններում: Մինչդեռ անձամբ հարձակվողը այսօր հայտնել է, որ չի լքի «Էնֆիլդը» ոչ մի դեպքում:
-Անհրաժեշտ է սպասել մրցաշրջանի ավարտին, իսկ հետո կտեսնենք: Մենք դեռ չգիտենք, թե որ հորիզոնականը կգրավենք, այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ սպասել մինչ այդ ժամանակ:
Մինչդեռ այժմ ուզում եմ ասել, թե ինչ կլինի ինձ հետ, եթե չհայտնվենք Չեմպիոնների Լիգայում: Ես այսպես կասեմ: Ես գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես մնում եմ,- հայտնել է ուրուգվայցի հարձակվողը: Liverpool Echo