«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Ֆերնանդեսին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 7 մլն ֆունտ:
Երկուշաթբի օրը 25-ամյա արգենտինացին բուժզննում անցավ Ուելսում, իսկ այսօր չորս տարվա պայմանագիր ստորագրեց «կարապների» հետ և վերցրեց 33 համարի մարզաշապիկը:
«Սուոնսին» արգենտինացուն տեսնում է որպես Չիկո Ֆլորեսին փոխարինող, ով օգոստոսի սկզբին տեղափոխվեց Քաթարի «Լեխիյա» ակումբ: Հիմնական կազմում տեղ գտնելու համար Ֆեդերիկոյին սպասվում է մրցակցություն Էշլի Ուիլյամսի, Խորդի Ամատի և Քայլ Բարտլիի հետ:
Իր նոր թիմում Ֆերնանդեսը նորամուտը կարող է նշել արդեն շաբաթ օրը՝ «Բերնլիի» դեմ խաղում: Ֆեդերիկոն Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 26 խաղի, այդ թվում Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղերը: