«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն: Դանիացի մարզչի ներկայիս պայմանագիրը ուելսյան ակումբի հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին: Գործարքը կարող է կայանալ առաջիկա օրերին:
Լաուդրուպը բավական հաջող է աշխատում «կարապների» հետ: Միքայելը ոչ միայն բացահայտեց մի շարք փայլուն ֆուտբոլիստների, ինչպիսին Միչուն է, այլ նաև նվաճեց Լիգայի գավաթը:
Լաուդրուպի ծառայություններով են հետաքրքրված եվրոպական մի շարք առաջատար ակումբները: Մարզիչը արդեն հայտնել է, որ ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մարզել «Սուոնսիին»: Սակայն «Սուոնսին» ցանկանում է 48-ամյան մարզչի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:
-Մենք երաշխիքներ ունենք, որ նա կմնա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Բացի դա, մոտակա օրերին մենք նոր պայմանագիր կստորագրենք նրա հետ,- ասել է ակումբի նախագահ Հյու Ջենկինսոնը: Sky Sports
Բանակցությունները սկսելու մասին լուրերը հաստատել է նաև մարզչի գործակալ Բայրամ Տուտումլուն: