«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի գործակալը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ «Սուոնսին» մտադիր է ձեռք բերել իր հաճախորդին:
Մեկ օր առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ «կարապները» ցանկանում են համալրել իրենց կազմը ևս մեկ իսպանացով: Մի ժամանակ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մարզել է Գրաներոյին «Խետաֆեում»:
Գործակալ Կարլո Կուտրոպիան հաստատել է, որ այդ հետքրքրությունն իսկապես գոյություն ունի և երկու ակումբներն արդեն սկսել են բանակցությունները «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը համաձայնեցնելու համար:
-Երկու ակումբները բանակցում են տրանսֆերի շուրջ, դա ճիշտ է: Միքայել Լաուդրուպը շատ լավ գիտի նրան դեռ «Խետաֆեից», երբ նրանք հրաշալի հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակ: «Սուոնսին» շատ իսպաացիներով է հետաքրքրված և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայում, դրա համար էլ այս տարբերակը միանշանակ ընդունելի է Էստեբանի համար,- Tuttomercatoweb-ի հետ հարցազրույցում հայտնել է Կուտրոպիան: