Ինչպես հայտի է դառնում Sky Sports-ից, «Սուոնսին» առաջարկություն է պատրաստում մեքսիկական «Ամերիկայի» և Էկվադորի ազգային հավաքականի հարձակվող Քրիստիան Բենիտեսի տրանսֆերը ձեռք բերելու համար:
27-ամյա Բենիտեսն Անգլիայում հանդես գալու փորձ ունի: Ժամանակին նա խաղացել է «Բիրմինգհեմում»: «Ամերիկա» տեղափոխվելով՝ Քրիստանը սկսեց մշտապես գոլեր խփել, ինչով էլ արժանացավ մի շարք ակումբների հետաքրքրությանը:
Պրեմիեր Լիգայի ակումբներից Բենիտեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտտենհեմը»: Հեղինակավոր ակումբներից Քրիստիանին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոն», սակայն «Սուոնսին» է պատրաստվում անել առաջին քայլը:
Հաղորդվում է, որ Բենիտեսի գործակալն արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի բանակցի հետաքրքրվող ակումբների հետ: