Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի այսօրվա վերջին խաղը տեղի ունեցավ «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր «Էվերթոնին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին, երբ «Էվերթոնին» առաջ մեղեց Շեյմուս Կոուլմենը: Ընդամենը 4 րոպե հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Բրայան Օվիեդոն:
Խաղավարտից 6 րոպե առաջ Ռոս Բարքլին տուգանային հարվածով գնդակն ուղարկեց Թրեմելի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Էվերթոնին»: Այս հաղթանակից հետո Ռոբերտո Մարտինեսի սաները բարձրացան 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Կոուլմեն՝ 66ր, Օվիեդո՝ 70ր (ինքն.), Բարքլի՝ 84ր: