«Վեստ Հեմը» պաշտոնապես հաստատել է «Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 6 մլն ֆունտ:
29-ամյա Դաունինգը դարձավ ամառվա ընթացքում լոնդոնցիների հինգերորդ ձեռքբերումը: Ստյուարտը 4-այմա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Լիվերպուլը» Դաունինգի համար «Աստոն Վիլլային» 20 մլն ֆունտ էր վճարել: Սակայն Դաունինգը բոլորովին վերջերս սկսեց որոշ չափով կանոնավոր խաղ ցուցադրել, որն էլ նրան չօգնեց մնալ «Էնֆիլդում»:
-Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ: Սա շատ լավ ակումբ է: Ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ «Քարդիֆի» դեմ խաղին: Ես քիչ խաղեր չեմ անցկացրել «Լիվերպուլի» կազմում մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում, այդ պատճառով էլ խնդիրներ չկան դրա հետ կապված:
Ամեն ինչ արագ եղավ, և ես իսկապես ուրախ եմ: Հույս ունեմ, որ շաբաթ օրը կխաղամ,- հայտնել է Դաունինգը: