• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկն» առաջարկում է վճարել երկրպագուների ճանապարհածախսը արտագնա խաղերում

Երկրպագուներ«Ստոկ Սիթիի» գործադիր տնօրեն Թոնի Սքոուլզը դիմել է Պրեմիեր Լիգայի իր գործընկերներին առաջարկելով, որ ակումբներն իրենք վճարեն երկրպագուների ճանապարհածախսը արտագնա խաղերի համար:

Ըստ Սքոուլզի հաշվարկների` այս առաջարկը գնահատվում է 16 մլն յուրաքանչյուր մրցաշրջանի համար կամ էլ ամեն տարի 500-800 հազար ֆունտ յուրաքանչյուր ակումբի համար, հայտնում է Goal պարբերականը:

Սքոուլզն այս միտքը հայտնել է Պրեմիեր Լիգայի ղեկավարների հետ վերջերս կայացած ժողովում: Ըստ «Ստոկի» տնօրենի` սա կօգնի հյուրընկալվող թիմերի հաշվին ավելացնել հանդիսատեսների թիվը:

Սքոուլզի այս միտքն այժմ դրվել է քննարկման: Չկա տեղեկություն, թե թիմերը երբ քվեարկություն կանցկացնեն այս նորարարության համար:

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթին» վերադարձրեց «Արսենալին» տոմսերի 30 տոկոսը: «Քաղաքայինների» երկրպագուները պարզապես հրաժարվեցին այդքան թանկ տոմսեր ձեռք բերել:

Հետաքրքիր փաստեր