«Ստոկ Սիթիի» երկրպագու Պոլ Մոտրամը Մեծ Բրիտանիայի մարզադաշտերից չորս տարի չի կարող հետևել իր սիրելի թիմի խաղերին:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, երկրպագուն պատժվել է այն բանի համար, որ օգոստոսի 17-ին «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ տրիբունայում հրավառություն է արել:
«Այս վտանգավոր քայլը կարող էր վատ հետևանքներ ունենալ` այդ թվում վնասվածքներ հասցնել ներկաներին: Ոստիկանությունը կշարունակի աշխատել ֆուտբոլային ակումբների հետ, որպեսզի մարզադաշտերում նման միջադեպեր չլինեն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Ստոկ Սիթին» պաշտոնապես ընդունել է երկրպագուին որակազրկելու ոստիկանության որոշումը: