«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Ինտերի» վինգեր Ջերդան Շաքիրիին գնելու մասին: Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարձավ «Ստոկի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ «Բրիտանիայի» ակումբը Շաքիրիին գնելու առաջին փորձն արեց դեռ հուլիսին: Այդ ժամանակ անգլիական ակումբը տրանսֆերային արժեքի հարցում համաձայնության եկավ «Ինտերի» հետ, սակայն ֆուտբոլիստը չտվեց իր համաձայնությունը տեղափոխվել Անգլիա:
Այս ընթացքում եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին, սակայն ևս մեկ անգամ մտածելուց հետո շվեյցարիացին, այնուամենայնիվ, որոշեց միանալ «Ստոկ Սիթիին», որի հետ երեկ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ակումբը Շաքիրիի համար վճարել է 12 մլն ֆունտ, որը «Ստոկ Սիթիի» համար տրանսֆերային ռեկորդ է: