«Ստոկ Սիթիի» նախագահ Պիտեր Կոատեսը հաստատել է իր ակումբի հետաքրքրությունը «ՊՍՎ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Էրիկ Պիտերսի նկատմամբ:
Գլխավոր մարզչի պաշտոնում Մարկ Հյուզի նշանակումից հետո «Ստոկը» դեռ ոչ մի ձեռքբերում չի ունեցել, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հյուզին պետք է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը:
-Իհարկե մենք փնտրում ենք ձախ պաշտպանի, քանի որ մենք ունենք միայն Մարկ Ուիլսոնին: Մենք Պիտերսի հետ կապված դեռ որոշում չենք ընդունել,- հայտնել է Կոատեսը: The Senitel
Ավելացնենք, որ 24-ամյա Պիտերսը «ՊՍՎ»-ում մասնկացել է մոտ 100, իսկ Հոլանդիայի ազգային հավաքականում՝ 17 հանդիպման: Անցած տարի Էրիկը մոտ էր «Նյուքասլ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով: