Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին», որն անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը, հյուրընկալվեց «Ստոկ Սիթիին»:
«Քաղաքայիններն» այս անգամ էլ միավոր կորցրեցին՝ չկարողանալով հաղթանակի հասնել «Ստոկ Սիթիի» նկատմամբ: «Բրիտանիա» մարզադաշտում գոլ չգրանցվեց և Մանուել Պելեգրիի սաները հեռացան 1 միավոր վաստակած:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 7 միավորով տեղ գտավ լավագույն քառյակում: