Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
Թիմ Շերվուդի սաները «Բրիտանիա» մարզադաշտում հաղթեցին նվազագույն հաշվով: Խաղի միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գոլը 33-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Դենի Ռոուզը:
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը՝ վաստակած 66 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլ. Ռոուզ՝ 33ր:
Հեռացում. Շոուքրոզ՝ 52ր: