Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում «Ստոկ Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»:
Մարկ Հյուզի սաները նվազագույն հաշվով առավելության հասան «կաչաղակների» նկատմամբ՝ բարդ դրության մեջ դնելով նրանց գլխավոր մարզիչ Ալան Պարդուին, ով ակումբից հեռացման վտանգի տակ է:
Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփեց Պիտեր Քրաուչը:
Գոլ. Քրաուչ՝ 15ր: