Տուրի հերթական խաղում մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնը» հյուրընկալվեց «Բրիտանիա» մարզադաշտում: Առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբը ուներ մեծ առավելությամբ, որն էլ արտահայտվեց գոլի տեսքով: 36-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռայան Շոուքրոսը՝ 0:1: Երկրորդ խաղակեսում կամային հատկանիշերով աչքի ընկնող «Ստոկ Սիթին» կարողացավ հավասարեցնել հաշիվը: 52-րդ րոպեին Հովարդի դարպասը գրավեց Կենուայն Ջոնսը՝ 1:1: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Չնայած ոչ-ոքի արդյունքին, «Էվերթոնը» կմնա 4-րդ հորիզոնականում:
Գոլեր. Շոուքրոս՝ 36ր (ինք.), Ջոնս՝ 52ր