«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սքոթ Սինկլերը, ում ուսի մեջ վերջերս հայտնաբերվել է արյան գունդ, չի կարողանա երեք ամիս մարզվել ընդհանուր թիմի հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Հիշեցնենք, որ այդ խնդիրը հայտնի դարձավ մայիսի սկզբին, և դրա պատճառով 24-ամյա վինգերը բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը:
Սինկլերը վիրահատվեց, իսկ օրերս էլ բժիշկները հեռացրին վերին կողը: Պարբերականի հաղորդմամբ, Սքոթը կսկսի ամբողջական մարզումները միայն օգոստոսի վերջին:
Ավելացնենք, որ ամենայն հավանականությամբ «Սիթին» ֆուտբոլիստին վարձակալությամբ կհանձնի այլ ակումբի: Հայտնի է, որ Սինկլերի ծառայություններով հետաքրքրվում են «Աստոն Վիլլան» ու «Էվերթոնը»: