«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին մեկ տարով վարձակալելու մասին:
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել 24-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի հետագա գնման հարցում:
-Մենք գոհ ենք, որ Սինկլերն այս ակումբն իր կարիերայի շարունակման համար ճիշտ տարբերակ է համարում,- ասել է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:
Հիշեցնենք, որ Սինկլերն ընդամենը մեկ տարի առաջ էր տեղափոխվել «Սիթի» և այդպես էլ չկարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում: