• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սանդերլենդ
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վալդեսը հրաժարվել է փորձաշրջան անցնել «Լիվերպուլում»

Վիկտոր Վալդես«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի նախատեսված տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգված է։

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի թաքցնում դարպասապահի դիրքն ուժեղացնելու իր ցանկությունը։ Նրանց առաջին համար Սիմոն Մինյոլեն այժմ անկայուն խաղ է ցուցադրում։

Ռոջերսը պատրաստ է պայմանագիր առաջարկել 32-ամյա Վալդեսին, ով նոր է ապաքինվել ծանր վնասվածքից։ Մարզավիճակի մասին ստույգ պատկերացում ունենալու համար իսպանացին 4 օրով հրավիրվել է Մելվուդ։

Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, տիտղոսավոր դարպասապահը որոշել է, որ դա իր արժանապատվությունից ցածր է։ Սպասվում է, որ «Լիվերպուլը» կհրաժարվի գործարքից։

Հետաքրքիր փաստեր