• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Դեյկը համաձայնվում է իր հասցեին հնչած քննադատությունների հետ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոստովանել է, որ այս մրցաշրջանում իր խաղը չի համապատասխանում իր սահմանած չափանիշներին:

Վան Դեյկը 2018 թվականի հունվարին «Սաութհեմփթոնից» 75 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո «Լիվերպուլի» կազմում իր ելույթով ձեռք բերեց հենակետային պաշտպանի համբավ:

Վան Դեյկն օգնեց «Լիվերպուլին» հաղթել Չեմպիոնների լիգան 2019 թվականին, իսկ մեկ տարի անց՝ Պրեմիեր լիգան, սակայն այս մրցաշրջանում Վիրջիլի և ընդհանրապես «կարմիրների» խաղի վերաբերյալ շատ հարցեր կան:

Վան Դեյկը խոստովանում է, որ արժանի էր այդ քննադատություններին, սակայն 31 ամյա հոլանդացին վստահ է, որ կարող է վերադառնալ նախկինում իր ունեցած խաղամակարդակին։

«Չկան քննադատությունից պաշտպանված մարդիկ, եթե մեկը հակառակն է ասում, ուրեմն ստում է»։

«Բայց երբ քեզ քննադատում են և դու գիտակցում ես, որ դա արդարացի քննադատություն է, ապա այն ամենը, ինչ կարող ես անել, գլուխդ կախել և աշխատել ավելի լավը դառնալու վրա»:

«Ես գիտեմ, որ այս մրցաշրջանում իմ խաղը նման է թիմի ցուցադրած խաղին, կան վերելքներ և վայրէջքներ»:

«Ես գիտակցում եմ, որ ես այն խաղացողներից եմ, ում խաղի վրա մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում: Ես բարձր չափանիշներ եմ սահմանել վերջին հինգ տարիների ընթացքում, և նորմալ է, երբ քննադատության եմ ենթարկվում»:

«Վերջին հինգ տարիների ընթացքում, չհաշված այն տարին, երբ ես խաղում էի վնասվածքով, ցուցադրել եմ կայուն խաղ: Փորձում եմ վերադառնալ այդ մակարդակին և կվերադառնամ»,- ասել է Վան Դեյկը The Times-ին տված հարցազրույցում: