Մրցավարական կորպուսի ղեկավար Հովարդ Վեբը աշխատանքի է ընդունել վերջերս թոշակի անցած 12 խաղացողների՝ նրանց գլխավոր մրցավար դարձնելու համար:
Առաջին անգամ, երբ Վեբը սուլիչը վերձրեց իր ձեռքը, դեռ համարվում էր Հարավային Յորքշիրի ոստիկանության սպա, և նրանից 12 տարի պահանջվեց Պրեմիեր լիգայի մրցավար դառնալու համար:
Այնուամենայնիվ, Վեբը հույս ունի, որ պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ խաղալու փորձը կօգնի ընտրված 12 թեկնածուներին շատ ավելի արագ ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և միանալ էլիտար մրցավարների խմբին։
Նախկին խաղացողների օգնությամբ Վեբը հույս ունի բարելավել մրցավարական չափանիշները և մրցավարների հեղինակությունը 2023/24 մրցաշրջանի սկզբում մրցավարների հասցեին հնչած քննադատություններից հետո:
Պրեմիեր լիգայի ներկայիս մրցավարներին հաճախ մեղադրում են «ֆուտբոլից չհասկանալու» մեջ, և Վեբը կարծում է, որ գտել է լուծումը, հայտնում է The Sun-ը։