Պրեմիեր Լիգայի առաջիկա տուրի կենտրոնական հանդիպումներն են «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» և «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»: Արդեն հայտնի է, թե ովքեր են դատելու կարևոր այս երկու հանդիպումները:
Պրեմիեր Լիգայի թվիթերյան պաշտոնական էջը հայտնում է, որ «Օլդ Թրաֆորդի» սկզբունքային խաղի մրցավարը Հովարդ Վեբն է: Իսկ «Էմիրեյթսում», որտեղ «Արսենալը» մրցելու է ներկայիս չեմպիոնի հետ, խաղը դատելու է Մայք Դինը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի վերջին տուրում «Սիթի»-«ՔՊՌ» խաղի գլխավոր մրցավարը Մայք Դինն էր: