«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրենց հյուսիսլոնդոնյան հարևան «Տոտտենհեմին» խորհուրդ է տվել նոր մարզադաշտ կառուցել, որպեսզի դառնան մեծ ակումբ:
Ինչպես գիտենք, այժմ «Տոտտենհեմը» փորձում է լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են կապված 56 հզր նստատեղով նոր մարզադաշտի կառուցման հետ:
Լոնդոնյան դերբիից առաջ Վենգերը հայտնել է, որ ակումբի զարգացման համար նոր մարզադաշտը մեծ դեր ունի:
-Չի կարելի յուրաքանչյուր շաբաթ հրաժարվել 15-20 հզր ֆունտից: Եթե քո մրցակիցներն ունեն մեծ ֆինանսական կարողություն, ապա դու պետք է որոշակի քայլեր կատարես: Բարդ կլինի մնալ փոքր մարզադաշտով,- ասել է Վենգերը: The Guardian