«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում (3:2) իր թիմի պարտության պատճառն հակառակորդի լավ եզրափակումներն էին:
Երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելով և բավական լավ խաղ ցուցադրելով հանդերձ` «քաղաքայինները» 5 րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեցին: Կոմպանիի կարծիքով, հանդիպման ելքը որոշեցին թիմի պաշտպանության սխալները, և այն, թե ինչպես դրանցից օգտվեց «Վիլլան»:
-Եթե մենք այսպես խաղայինք 10 խաղ, 9-ում մենք հաղթանակ կտանեինք: Սա շատ անհաջող հաշիվ էր մեզ համար, և ընդհանրապես շատ վատ օր ստացվեց:
-«Վիլլան» երեք հնարավորություն ունեցավ և նրանք երեք գոլ խփեցին: Եվ չնայած, որ նրանց առաջին գոլը խաղից դուրս վիճակից խփվեց, պետք է ընդունել, որ ամեն անգամ, երբ մենք սխալվում էինք, մեր դարպասը գրավում էին,- BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Կոմպանին: