«Վեսթ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլի ձեռքբերման մասին: Գործարքը գնահատվում է 15-16 մլն ֆունտ:
Դեռևս երեկ 24-ամյա անգլիացին բուժզննում է անցել, որն էլ իր Թվիթերյան էջում հաստատել է լոնդոնյան ակումբի սեփականատեր Դեյվիդ Գոլդը:
Այսօր տեղի ունեցավ պայմանագրի ստորագրումը: Ինչպես ակնկալվում էր, համաձայնագիրը 6 տարի ժամկետով է` 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Լուրերի համաձայն, Քերոլը «Վեսթ Հեմում» շաբաթական 100 հազար ֆունտ կստանա:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանը Քերոլը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում» և Պրեմիեր Լիգայի 24 խաղում խփել է 7 գնդակ: Անգլիայի հավաքականում Էնդին անցկացրել է 9 խաղ: