«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» Կիևի «Դինամոյի» հետ համաձայնության է եկել ձախ պաշտպան Գորան Պոպովին ևս մեկ տարի վարձակալությամբ վերցնելու հարցում:
Նախորդ մրցաշրջանում Պոպովը կրկին վարձավճարով խաղաց «Վեստ Բրոմվիչում»: 28-ամյա մակեդոնացին Պրեմիեր Լիգայում մասնակցեց 12 խաղի:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը որոշեց վերադարձնել Գորանին: Նաև հայտնի է, որ Քլարկը խնդիր է դրել գնել Պոպովի տրանսֆերային իրավունքները: