Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարիզչ Սթիվ Քլարկն իր ուշադրությունն ուղղել է «Լիլի» հարձակվող Սալամոն Կալուի վրա:
Իվուարցի ֆուտբոլիստն անցած ամառ «Չելսիից» տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ անցկացրած 28 խաղում դարձավ 14 գոլի հեղինակ: Քլարկը, որ Կալուի հետ աշխատել է «Սթեմֆորդ Բրիջում», հուսով է Սալամոնին համոզել վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Հաղորդվում է, որ Կալուն հնարավոր վերադարձի դեպքում ցանկանում է վաստակել շաբաթական 30 հզր ֆունտ, և «Վեստ Բրոմվիչը» պատրաստ է վճարել այդ գումարը: «Հոթորնսն» արդեն լքել է Ռոմելու Լուկակուն, իսկ Պիտեր Օդեմվինգիեն և Մարկուս Ռոզենբերգը մոտ են ակումբից հեռանալուն:
Նախկինում խոսվում էր Դեմբա Բայի և Նիկոլայ Անելկայի հանդեպ հետաքրքրության մասին: Հաղորդվում է նաև Ֆրանկո Դի Սանտոյի հետ պայմանագրի հնարավոր ստորագրման մասին, ով այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: