«Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ թիմի հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի տրանսֆերային արժեքը չեն իջեցնի:
Այս ամռանը նիգերիացին կհեռանա «Վեստ Բրոմվիչից»: Պատճառը ձմռանը «ՔՊՌ» տեղափոխվելու հետ կապված Օդեմվինգիեի և ակումբի ղեկավարության միջև տեղի ունեցած կոնֆլիկտն է: Սակայն ակումբը չի պատրաստվում հենց այնպես բաց թողնել իր հարձակվողին:
-Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ, և ով ուզում է գնել Պիտերին, պետք է վճարի սահմանված արժեքը,- Քլարկի խոսքերն է մեջբերում SkySports-ը:
Ավելացնենք, որ այսօր Պիտերի նկատմամբ «Հալլ Սիթիի» կողմից հետաքրքրության մասին ինֆորմացիա հայտնվեց: Նշենք, որ «Հալլը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր Լիգայում: