«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնին գնելու մասին: Գործարքը գնահատվում է 12 մլն ֆունտ, ինչը ռեկորդային է «Վեստ Բրոմվիչի» համար:
Ռոնդոնը անգլիական ակումբի բազա էր ժամանել շաբաթվա սկզբին: Վենեսուելայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո այսօր չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Բրոմվիչի» հետ:
Այս պարագայում, «Վեստ Բրոմվիչը» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը, որը կազմում էր 10 մլն ֆունտ: Ոչ վաղ անցյալում ակումբն այդ գումարով գնեց Բրաուն Իդեյեին: Ռոնդոնը դարձավ այս ամառվա ընթացքում Տոնի Պյուլիսի թիմի արդեն հինգերորդ նորեկը:
-Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Սա նոր հնարավորություն է իմ կարիերայում: Անհամբերությամբ սպասում եմ մյուս ֆուտբոլիստներին միանալուն: Ակումբը մեծ հետաքրքրութուն ցուցաբերեց իմ նկատմամբ, իսկ դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար,- ասել է Ռոնդոնը:
Ավելացնենք, որ այս տրանսֆերից հետո Տոնի Պյուլիսը հնարավոր է բաց թողնի Սաիդո Բերաինոյին, ում ծառայություններով հետաքրքրված է «Տոտտենհեմը»: