«Վեստ Բրոմվիչը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Պորտուի» վինգեր Սիլվեստր Վարելաին: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա Վարելան Պորտուգալիայի ազգային հավաքականում մասնակցել է 26 խաղի: «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Ալան Իրվայնը կարծում է, որ Սիլվեստրը կավելացնի իր թիմի հարձակվողական ներուժը:
-Սիլվեստրը մեծ փորձ է կուտակել, ինչպես «Պորտուում», այնպես էլ հավաքականում: Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նրա հետ պայմանագիր ստորագրել: Նա ունի արագություն, կարող է գոլեր խփել, ինչպես նաև գոլային պահեր է ստեղծում խաղընկերների համար,- ասել է Իրվայնը:
Ավելացնենք, որ Վարելան դարձավ այս ամառվա ընթացքում «Վեստ Բրոմվիչի» արդեն 10-րդ նորեկը: